Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

5 քայլ դեպի երջանիկ հարաբերություններ

5 քայլ դեպի երջանիկ հարաբերություններ

Ձեզ մոտ ամեն ինչ հիանալի է, դուք սիրում եք միմյանց, բայց ժամանակ առ ժամանակ խնդիրներից, կնֆլիկտներից խուսափելն անհնար է դառնում: Եթե ուզում եք այս ամենի հետ մեկտեղ պահպանել հարաբերությունների ջերմությունն ու անկեղծությունը, ապա LADYNEWS-ի խորհուրդները հենց ձեզ համար են:

 

Վստահություն

 

Իրական հարաբերություններն առանց փոխադարձ վստահության անհնարին են: Եթե մարդիկ չեն հավատում մեկը մյուսին, կայուն հարաբերություններ նրանք երբևէ չեն ստեղծի: Կասկածամտությունը, թերահավատությունը ամենաքայքայիչ ուժերից մեկն են ամուր հարաբերությունների համար:

 

Հարգանք

 

Թե ինչքան կարևոր է զուգընկերոջ հանդեպ ունեցած հարգանքը, բացատրելու կարիք անգամ չկա: Միայն պետք է նշել, որ հարգել մարդուն որպես անհատականություն դուք ստիպված եք անգամ այն դեպքում, երբ սերը մարում է:

 

Ուշադրություն

 

Հաճխ օգտագործեք «բանալի» բառերը, որոնք ձեր առջև միշտ նորանոր դռներ կբացեն: Հաճախ համբուրեք միմյանց, հոգացեք զուգընկերոջ մասին, սիրո և շնորհակալական բառեր շռայլեք, երբեք մի մտածեք, թե դրանց անհրաժեշտությունը չկա:

 

Գեղեցկություն

 

Գեղեցիկ և գրավիչ տեսք ունենալը կարևոր է յուրաքանչյուրի համար: Զույգերի մեջ այս առումով տարբերությունն այնքան էլ մեծ չէ: Ինչպես կինը, տղամարդը ևս պետք է խնամված լինի, ինչը մեր իրականության մեջ հազվադեպ կտեսնես: Հոգացեք ձեր առողջության և արտաքին գեղեցկության մասին:

 

Փոխզիջման գնալու պատրաստակամություն

 

Կարողանալ լսել զուգընկերոջը և ընդունել նրա տեսակետները կարևոր են ամուր և երկարատև հարաբերություններ կառուցելիս: Համբերությունը, չափի զգացումը միայն կնպաստեն ձեր հարաբերություննների ամրացմանը:

Սկզբնաղբյուր. LADYNEWS.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ